454 դիտում, 2021.01.20 20:36

Վաղը Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

Վաղը Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ընդգրկված Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու և Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին հարցերը: 

Նշենք, որ հունվարի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այս պաշտոնին էր 2019 թվականի փետրվարի 6-ից: Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը հայտնել էր, որ Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։ 

Հովհաննես Հարությունյանը մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները: Մամուլում շրջանառվում են տեղեկությունների համաձայն՝ փոխնախարարի պաշտնից ազատվել է 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվից օրեր անց: Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Նա մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատրաված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզի Սպանդարյան համայնքից է