996 դիտում, 2021.01.20 19:43

Լեհ գործիչը հայտարարել է, որ Ադրբեջանը 50.000 դոլար կաշառք է առաջարկել հայերի դեմ հանցագործությունները չհրապարակելու համար

Լեհ գործիչը հայտարարել է, որ Ադրբեջանը 50.000 դոլար կաշառք է առաջարկել հայերի դեմ հանցագործությունները չհրապարակելու համար

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում  հայտարարել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար՝ կից տեղադրելով էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

«Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,- գրել է քաղաքական գործիչը: 

Ինչպես տեղեկացնում է Բուչեկը՝ խոսքը «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները, Ղարաբաղ 2020» փաստական տվյալների վրա հիմնված աշխատության մասին է: Նա հավաքել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին փաստեր: Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին: Լեհ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց: