384 դիտում, 2021.01.20 19:45

Մադրիդում տեղի ունեցած պայթյունից առնվազն 3 մարդ է զոհվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մադրիդում տեղի ունեցած պայթյունից առնվազն 3 մարդ է զոհվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

 Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական EFE գործակալությունը::

Խոսե քաղաքի քաղաքապետ Լուիս Մարտինես Ալմեյդան առայժմ հաստատել է երկու զոհվածների մասին տեղեկատվությունը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին վեց վիրավորների մասին։

Փլուզվել է Տոլեդո փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկը, որտեղ ապրում են ոչ հեռու գտնվող եկեղեցու հոգեւորականները: Այն գտնվում է ծերանոցի կողքին։ Նրա կենվորները չեն տուժել, տարհանում է ընթանում ։

Նախնական վարկածով՝ շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: