Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական EFE գործակալությունը::
Խոսե քաղաքի քաղաքապետ Լուիս Մարտինես Ալմեյդան առայժմ հաստատել է երկու զոհվածների մասին տեղեկատվությունը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին վեց վիրավորների մասին։
Փլուզվել է Տոլեդո փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկը, որտեղ ապրում են ոչ հեռու գտնվող եկեղեցու հոգեւորականները: Այն գտնվում է ծերանոցի կողքին։ Նրա կենվորները չեն տուժել, տարհանում է ընթանում ։
Նախնական վարկածով՝ շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: