կարևոր
2295 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-20 19:06

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 20-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու բուժքույրը նախ տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: