Երեւանում չմաքրված ճանապարհների պատճառով դժվարացել է երթեւեկությունը, շատացել է վթարների թիվը:
Քաղաքացիները դժգոհել են ճանապարհների վիճակից: Նրանց խոսքով, այս խնդրով պետք է զբաղվեր քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Երկիրն այսօրին» հայտնել է, որ այս պահին փակ փողոցներ չկան, մաքրման աշխատանքները կատարվում են: