1540 դիտում, 2021.01.20 16:33

Ֆեյսբուքյան խումբն առաջարկում է ընկերանալ և հումորներ անել ադրբեջանցիների հետ

Ֆեյսբուքյան խումբն առաջարկում է ընկերանալ և հումորներ անել ադրբեջանցիների հետ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ադրբեջանցիների հետ բարեկամության խումբ է ստեղծվել, որի անդամները հայերն ու ադրբեջանցիներն են: Խմբի հայազգի մոդերատոր Վարդան Հարությունյանը նշել է, որ իրենց նպատակն է ադրբեջանցիների հետ հաշտեցումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Հայ-ադրբեջանական փակ խմբին արդեն մոտ 860 օգտատեր է միացել:

«Ծանոթանում, շփվում ենք ադրբեջանցիների հետ, հումորներ անում»,- գրել է հայ մոդերատորն ու զգուշացրել, որ ադրբեջանցիներին վիրավորողները կհեռացվեն խմբից:

Իսկ Հայ Ազգային կոնգրեսի համակիր հայ-ազգի մոդերատորը հայտնի է հանրությանը մի շարք աղմկահարույց միջադեպերով։

2019-ին ջահերով ավանդական երթից հետո նա հրապարակային պահանջել էր երիտասարդներին քրեական պատասխանատվության կանչել Թուրքիայի դրոշն այրելու համար։

Ավելի ուշ մի խումբ երիտասարդների հետ Ազատության հրապարկում հարձակվել էր թոռնիկների հետ զբոսնող Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա։

Որոշ ժամանակ անց, անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել, որին հաջորդել էր յուրօրինակ ֆլեշմոբ, երբ մի քանի տասնյակ դաշնակցականներ ներկայացել էին ոստիկանության բաժանմունքեր հայտարարում էին, թե իրենք են ծեծել նրան, բայց չապացուցվելու արդյունքում ազատ էին արձակվել։