կարևոր
1733 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-20 16:17

Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների վարձավճարները

Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների վարձավճարները

Արցախի պետական համալսարանի բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից, այս մասին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հունվարի 20-ին բուհի  գիտական խորհրդի անդամների հետ նախագահական նստավայրում կայացած  հանդիպմանը:

«Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների հարցին` երկրի ղեկավարը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների վարձավճարները: Հանդիպման  ընթացքում  երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմի հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, բնակչության անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Հարությունյանին` հանդիպումը համարելով սպասված և անհրաժեշտ»,- հայտնում են Արցախի պետական համալսարանից: