կարևոր
1435 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-20 15:57

Ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ Շիրակի մարզում

Ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ Շիրակի մարզում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել. 

«Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ»: