ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը, որպես քաղաքական գործիչ «մահացել է»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Թրամփը «մահացել է», նրա քաղաքական կյանքն ավարտվել է»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում՝ Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «Աստծո ողորմություն»:
Իրանի նախագահը Թրամփի լիազորությունների ավարտն անվանել է «չարաբաստիկ կառավարության վերջը»։