կարևոր
859 դիտում, 10 ամիս առաջ - 2021-01-20 13:54

Իջևանի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է այրվել

Իջևանի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 20-ին, ժամը 11։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի  Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին:  Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։