COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ավելի վարակիչ շտամը գրանցվել Է արդեն աշխարհի 60 երկրներում: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Ներկա դրությամբ 60 երկրներ, որոնք մտնում են ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների մեջ, հաղորդել են կա՛մ վիրուսի այդ տեսակի բերովի դեպքերի, կա՛մ դրա փոխանցման ներքին դեպքերի մասին»,-նշել են կազմակերպությունից: