318 դիտում, 2021.01.20 12:43

Թրամփի վարչակազմը Թուրքիային օրինական իրավունքներ տվեց հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ

Թրամփի վարչակազմը Թուրքիային օրինական իրավունքներ տվեց հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ

ԱՄՆ-ի հայկական և հունական համայնքները, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ վրդովված են ԱՄՆ և Թուրքիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս բնիկ ժողովուրդների և տարածաշրջանի այլ փոքրամասնությունների հսկայական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ իր վերջին ժամերին Թրամփի վարչակազմը ստորագրել է Ամերիկա-Թուրքիա երկկողմ փոխըմբռնման հուշագիր, որը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ փոքրամասնությունների բնակչության հսկայական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ: Համաձայնագիրը ստորագրվել է ի պատասխան Թուրքիայի իշխանությունների՝ մեկ տարի առաջ ուղարկված հայտի հիման վրա:  

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսոքվ՝ Թրամփի վարչակազմը Թուրքիային օրինական իրավունքներ տվեց տարածաշրջանի ժողովուրդների և տարածաշրջանների հսկայական ոգևոր և մշհակութային ժառանգության նկատմամբ ՝ հայերի, հրեաների, ասորիներ, քաղդեացիներ, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների, հրեաների, քրդերի և այլ ժողովուրդների:

«Չնայած Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի Հունական առաջնորդության խորհրդի և Հանուն քրիստոնեական ժառանգության կազմակերպության բողոքներին՝ Թրամփի վարչակազմը դիմեց այս անխոհեմ և անպատասխանատու քայլին ՝ քաջատեղյակ լինելով, որ վերջին երկու դարերի ընթացքում Թուրքիան բացահայտ և համակարգված ոչնչացրել է ազգային փոքրամասնություններին ՝ պղծելով նրանց հոգևոր և մշակությաին կոթողները և ջնջելով նրանց մասին հիշողությունը, - ասել է Համբարյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ Ամերիկա-Թուրքիա երկկողմ փոխըմբռնման հուշագիրը պահանջում է սահմանափակել Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր դարաշրջանների արվեստի գրեթե բոլոր գործերը ԱՄՆ ներմուծելու համար: