19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Արտաշատի բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին՝ ետևում թողնելով COVID-19 համավարակի դեմ ամիսներ շարունակ կատարած ծանր, ծավալուն ու պատասխանատու աշխատանքը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաշատի ԲԿ-ի «Ֆեյսբուքի» էջը:
«Այսօր արդեն մեր ԲԿ-ն ավարտել է իր աշխատանքը, և մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին ժամանակներում ստանձնել էին համավարակի դեմ պայքարելու գործը՝ մշտապես հավատարիմ մնալով բուժաշխատողի վեհ առաքելությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: