կարևոր
1310 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-20 10:35

Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն. այսօր որոնումներ չեն իրականացվի

Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն. այսօր որոնումներ չեն իրականացվի

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ  իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (Սև հունվար): Չնայած տեղացած առատ ձյունը համեմատաբար կդժվարացնի զոհվածների աճյունների որոնումները, սակայն աշխատանքները, շարունակվելու են»,-մանրամասնեց  Թադևոսյանը։