508 դիտում, 2021.01.19 23:53

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով

Հունվարի 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Հանրապետության տարածքում hունվարի 20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևանում hունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Գիշերը կդիտվի -7, ցերեկը՝ -3, երեկոյան՝ -7 աստիճան ցուրտ։