20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած Պաջերո ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:
Փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով Արցախի փրկարարները տուժածներին հանել են ձորից: Վարորդը և ուղևորներ՝ 1995 թվ. ծնված Ն.Օ.-ն և Ստեփանակերտի բնակչուհի, 2001 թվ. ծնված Ա.Ա.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է:
Տեղում աշխատել են ԱՀ Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներն ու Շտապօգնություն կայան ՓԲԸ բուժանձնակազմը: