574 դիտում, 2021.01.19 22:25

«Ո՞վ է Շուշին հանձնողը». դատական նիստի գլխավոր թեման․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանից բացի այս գործով անցնում են նաեւ 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, 2008-ին Պաշտպանության փոխ-նախարար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատած եւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան-փաստաբանները ներկայացրել են դատախազների բացարկի մասին մի շարք միջնորդություններ: Իսկ այս նիստը բավական բուռն ընթացք է ունեցել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։