608 դիտում, 2021.01.19 21:30

Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար

Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար

Վերջին տարիներին, Պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական 4 գործով։ Այս մասին «Սիվիլնեթի» հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից:

Ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ, որ Պաշտպանության նախարարության, Զինված Ուժերի գլխավոր շտաբի մի շարք պաշտոնյաների եւ Գալստյանին պատկանող «Մոսսթոն Էնջինիե-րինգ» ընկերության ծառայողների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ Հայաստանի պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար Գալստյանին տրամադրված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակվել են, ինչի առթիվ էլ հարուցված քրեական գործերով որոշում է կայացվել Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավել:

Դավիթ Գալստյանին են պատկանում զենքի առեւտրով զբաղվող ու բանակի մատակարարներ հանդիսացող օֆշորային մի շարք ընկերություններ: