446 դիտում, 2021.01.19 20:31

«Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների»․ բողոքի ակցիա՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, իսկ դատարանի շենքից դուրս էլ ակցիա է ընթացել:

Չնայած վատ եղանակային պայմաններին, Հանրապետության 2-րդ նախագահին եւ գործով անցնող մյուս անձանց փառավոր մարտական ուղի անցած գեներալներին զորակցողներն էին այդտեղ հավաքվել:

Վանկարկում էին, թե 2020-ի արցախյան պատերազմական գործողությունները տապալած կառավարիչները հեռանալու փոխարեն շարունակում են կառավարել, երկիրը գլորել անդունդը եւ, զուգահեռ, հետապնդել 1990-ականներին Արցախի ազատագրմանը մեծ ավանդ ունեցողներին:

Մանրամասները՝ տեսանյութում։