Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, իսկ դատարանի շենքից դուրս էլ ակցիա է ընթացել:
Չնայած վատ եղանակային պայմաններին, Հանրապետության 2-րդ նախագահին եւ գործով անցնող մյուս անձանց փառավոր մարտական ուղի անցած գեներալներին զորակցողներն էին այդտեղ հավաքվել:
Վանկարկում էին, թե 2020-ի արցախյան պատերազմական գործողությունները տապալած կառավարիչները հեռանալու փոխարեն շարունակում են կառավարել, երկիրը գլորել անդունդը եւ, զուգահեռ, հետապնդել 1990-ականներին Արցախի ազատագրմանը մեծ ավանդ ունեցողներին:
Մանրամասները՝ տեսանյութում։