432 դիտում, 2021.01.19 15:47

Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել. 2 փրկարար է տուժել

Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել. 2 փրկարար է տուժել

Հունվարի 19-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց: