566 դիտում, 2021.01.19 15:23

Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում․ նա Սյունիքում չէ

Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում․ նա Սյունիքում չէ

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել.

«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:

Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:

Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:

Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»: