12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունվարի 19-ին` ժամը 10:32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Շ․ Թ․-ն (ծնված 1998 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են օգնություն:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։