1412 դիտում, 2021.01.19 14:49

Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Գլխավոր դատախազությունն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու եւ դրա հետ կապված մնացած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ում պետք է քննեն «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներին համապատասխան հանցակազմի առկայության եւ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկությունները ցնդաբանություն էր որակել ու հայտարարել սուտ մատնության համար դատարան դիմելու մասին: Իսկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: