12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Գլխավոր դատախազությունն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու եւ դրա հետ կապված մնացած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ում պետք է քննեն «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներին համապատասխան հանցակազմի առկայության եւ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկությունները ցնդաբանություն էր որակել ու հայտարարել սուտ մատնության համար դատարան դիմելու մասին: Իսկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: