360 դիտում, 2021.01.19 14:38

Բախումներ և անկարգություններ՝ Թունիսում

Բախումներ և անկարգություններ՝ Թունիսում

Մոտ 10 տարի առաջ Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունը նշանակալի ժողովդավարական բարեփոխումներ, ու հատկապես՝ նոր աշխատատեղեր չի բերել: Համավարակն էլ ավելի է խորացրել երկրի տնտեսական ճգնաժամը, ու վերջին տվյալներով՝ երիտասարդների մեկ երրորդը գործազուրկ է: 4-րդ գիշերն է՝ մայրաքաղաք Թունիսում անկարգություններով ու բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաներ են անցկացվում: Ցուցարարները, որոնք հիմնականում երիտասարդներ են, քարեր ու պայթուցիկ նյութեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ: Անվտանգության ուժերն էլ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել: «ԲիԲիՍի»-ն հաղորդում է ավելի քան 600 ձերբակալվածի մասին: Բախումներ են գրանցվել նաեւ Թունիսի Կասերին, Սուս, Մոնաստիր ու Գաֆսա քաղաքներում: