336 դիտում, 2021.01.19 13:45

Թեհրանը պատրաստակամ է աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի ու նախագծերի իրականացմանը

Թեհրանը պատրաստակամ է աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի ու նախագծերի իրականացմանը

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իսլամական հանրապետության արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին:

Մեր երկրի ներկայացուցիչը ներկայացրել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առեւտրին ու ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին: Դեսպանն ու փոխնախարարը խոսել են նաեւ Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումների, մարտահրավերների ու հնարավորությունների մասին:

Փոխնախարար Մոհաջերն ասել է, որ Իրանի արտգործնախարարությունն ու անձամբ ինքը պատրաստակամ են աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի ու նախագծերի իրականացմանը: