Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իսլամական հանրապետության արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին:
Մեր երկրի ներկայացուցիչը ներկայացրել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առեւտրին ու ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին: Դեսպանն ու փոխնախարարը խոսել են նաեւ Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումների, մարտահրավերների ու հնարավորությունների մասին:
Փոխնախարար Մոհաջերն ասել է, որ Իրանի արտգործնախարարությունն ու անձամբ ինքը պատրաստակամ են աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի ու նախագծերի իրականացմանը: