406 դիտում, 2021.01.19 14:04

Այսօր իշխանությունները «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում. Սեյրան Օհանյան

Այսօր իշխանությունները «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում. Սեյրան Օհանյան

Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետեւ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք: Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը:

«Մեր  իշխանությունները մեր ժողովրդին իրենք պետք է դա բացատրեն: Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ընթացքում, ռազմագերիների վերադարձնելն է: Ես դրա մասին ֆեյսբուքյան գրառում եմ արել, նաեւ մի քանի հարցեր ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակներում է, որ Ադրբեջանը եւ նաեւ ռուս-թուրքական տանդեմը  իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությանների վրա: Դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն»,-նշեց նա: