08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետեւ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք: Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը:
«Մեր իշխանությունները մեր ժողովրդին իրենք պետք է դա բացատրեն: Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ընթացքում, ռազմագերիների վերադարձնելն է: Ես դրա մասին ֆեյսբուքյան գրառում եմ արել, նաեւ մի քանի հարցեր ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակներում է, որ Ադրբեջանը եւ նաեւ ռուս-թուրքական տանդեմը իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությանների վրա: Դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն»,-նշեց նա: