268 դիտում, 2021.01.19 13:29

«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի Ուկրաինայից

«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի Ուկրաինայից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբին է միացել 23-ամյա պաշտպան Եգոր Կլիմենչուկը: Եգորը հանդես է եկել բելառուսական «Մինսկ», «Նաֆտան», ուկրաինական «Ավանգարդ», «Օլիմպիկ Դոնեցկ» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: