Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել իր աջակիցներին դուրս գալ փողոց ոչ թե իր, այլ իրենց ապագայի համար:
Տեսաուղերձը հրապարակվել է «Նավալնի Լայվ» յութուբյան ալիքում անմիջապես այն բանից հետո, երբ դատարանը քաղաքական գործչին 30 օրով կալանավորելու վճիռ է ընդունել: Բացի այդ, Նավալնիի տարածաշրջանային շտաբների ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը հայտարարել է, որ հունվարի 23-ից նախապատրաստում են երկրում մեծ հանրահավաքներ անցկացնել: