404 դիտում, 2021.01.19 10:35

Հրանտ Դինքի սպանության քննությունը տեւում է արդեն մեկ տասնամյակից ավելի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 19-ին Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր, պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցն է։ 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում, հենց Ակոս թերթի դիմաց թուրք ազգայնական դավադիր ձեռքով սպանվեց այդ երկրում ճշմարտություն ասող, չվախեցող, ազատություն ու հավասարույթուն քարոզող, պատմությանը խիզախ նայելու կոչ անող Հրանտ Դինքը։

«Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, եւ ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»,-իր վերջին հարցազրույցում նշել էր Դինքը, որը չնայած պարբերական դարձած սպառնալիքներին՝ այդպես էլ չհեռացավ Թուրքիայից:

Դինքի սպանության քննությունն արդեն տեւում է մեկ տասնամյակից ավելի։ Պարբերաբար լինում են ձերակալույթուններ, դատավճիռներ։ Բայց չի տրվում մեկ կարեւոր հարցի պատասխանը, որը հայտնի է։ Հրանտ Դինքը սպանվեց, քանի որ պետական մակարդակով Թուրքիայում շարունակվում է հակահայ քաղաքականությունը։