278 դիտում, 2021.01.19 09:42

Մեկ օրում 175 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Մեկ օրում 175 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 175 մարդ: 

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 50 հազար 2 տարհանվածներ։

Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանյոթ դիտակետերում: