308 դիտում, 2021.01.18 22:59

Շենգավիթի դատարանի մոտ վաղը բողոքի ակցիային միանալու կոչ է արել Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը

Շենգավիթի դատարանի մոտ վաղը բողոքի ակցիային միանալու կոչ է արել Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ հայտարարություն է տարածել Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի վերտառությամբ

«Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր տապալման գործով դատական նիստի հերթական օրն էԱբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։

Պետական շահերի դավաճանությունը սահման չունի: Ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը։ Վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1, Կոմիտասի անվ պանթեոնի հարևանությամբ)»։