կարևոր
605 դիտում, 3 ամիս առաջ - 2021-01-18 23:50

Հանդիպել ենք ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ, քննարկել համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները. Իշխան Սաղաթելյան

Հանդիպել ենք ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ, քննարկել համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները. Իշխան Սաղաթելյան

Արցախ կատարած այցի շրջանակներում ընկեր Հակոբ Մաթիլյանի հետ այսօր հանդիպել ենք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և ԿԿ անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ Արցախի  կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը, արցախահայության առջև ծառացած առաջնային խնդիրներն ու մարտահրավերները։

Քննարկվել է համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները։

Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծել ենք համահայկական ներուժի Արցախում կենտրոնացման կարևորությունը»,- գրել է նա: