կարևոր
1981 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-18 23:43

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով աշխարհը կանգնած է աղետալի բարոյական ձախողման շեմին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով աշխարհը կանգնած է աղետալի բարոյական ձախողման շեմին

Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» շեմին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն։

«Պետք է անկեղծ լինեմ. աշխարհը կանգնած է աղետալի բարոյական ձախողման շեմին: Եվ այդ ձախողման գինը վճարվում է կյանքերով և գոյատևման միջոցներով աշխարհի ամենաաղքատ երկրներում»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք կարող են փրկություն դառնալ շատերի համար, կարող են նաև ևս մեկ «աղյուս դառնալ անհավասարության պատում», որը բաժանում է մարդկանց:

«Պատվաստանյութի ավելի քան 39 մլն չափաբաժին տարածվել է առավել բարձր եկամուտ ունեցող առնվազն 49 երկրում: Եվ միայն 25 չափաբաժին է հասել ամենացածր եկամուտ ունեցող երկրին: Ոչ թե 25 մլն, ոչ թե 25 հազար, այլ 25»,- ընդգծել է ԱՀԿ ղեկավարը:

«Պատվաստանյութը կբավականացնի բոլորին, սակայն հիմա մենք պետք է միասին աշխատենք ինչպես մեկ համաշխարհային ընտանիք, որպեսզի առաջնահերթ ուշադրություն դարձնենք նրանց, ովքեր կանգնած են ծանր հիվանդության և մահանալու վտանգի առաջ»,- հավելել է մասնագետը: