Օրերս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան եթերում պատմել է ավելի քան 15 տարվա վաղեմության մի պատմության մասին, որը վերաբերվում է Հայաստանի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Մինասյանը պնդում է, որ այն տարիներին Միրզոյանը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում էր հայտնվել եւ մի հանդիպմանը համաձայնել գաղտնի տեղեկություններ փոխանցել Հայոց ցեղասպանության ինստիտուտի գործունեության մասին:
Դա կարճ ժամանակ անց Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը ֆիքսել էր: Այս ներկայացված պատմությանը դրան կից հրապարակված փաստաթղթին ԱԱԾ-ից արձագանքել են, իսկ հենց Արարատ Միրզոյանն այն որակել է՝ որպես հերթական ցնդաբանություն:
Այս թեմային անդրադառնում է Հայկ Սահակյանը: