կարևոր
866 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-18 20:10

Իշխանական պատգամավորները մանիպուլյացիա են համարում ԱԺ նախագահի մասին շրջանառված տեղեկությունները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օրերս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան եթերում պատմել է ավելի քան 15 տարվա վաղեմության մի պատմության մասին, որը վերաբերվում է Հայաստանի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Մինասյանը պնդում է, որ այն տարիներին Միրզոյանը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում էր հայտնվել եւ մի հանդիպմանը համաձայնել գաղտնի տեղեկություններ փոխանցել Հայոց ցեղասպանության ինստիտուտի գործունեության մասին:

Դա կարճ ժամանակ անց Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը ֆիքսել էր: Այս ներկայացված պատմությանը դրան կից հրապարակված փաստաթղթին ԱԱԾ-ից արձագանքել են, իսկ հենց Արարատ Միրզոյանն այն որակել է՝ որպես հերթական ցնդաբանություն:

Այս թեմային անդրադառնում է Հայկ Սահակյանը: