կարևոր
1612 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-18 19:20

Ռուսաստանը ցանկանում է փակել գերիների հարցը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռազմագերիների փոխանակման հարցում արդյոք կարո՞ղ է, ի վերջո, գործել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, եւ ի՞նչն է նաեւ խոչնդոտել այն կիրառել հենց նոյեմբերի 10-ից հետո: Այս հարցերին է իր ասուլիսում անդրադարձել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը:

Հայկական կողմից տեխնիկական խնդիրների ու, ընդհանուր առմամբ, դիվանագիտական ոլորտին առնչվող խճճումների մասին է Սերգեյ Լավրովը բարձրաձայնել:

Նա նաեւ հայտարարել է, որ Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու «էկզոտիկ» առաջարկի մասին:

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարի ասուլիսին հետեւել է Մարինե Մելիքսեթյանը: