կարևոր
4214 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-18 18:59

Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը․ նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով

Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը: Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք պահանջում են, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն:

Արցախցիները իրենց պահանջը տեղում ներկայացրել են ռուս խաղաղապահների ղեկավարին, նաեւ գրավոր ձեւով այն փոխանցել: Նրանց խոսքով, եթե այս խնդիրը չլուծի, իրենք շարունակելու են փակել ճանապարհները: