24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Նշենք, որ մինչ 2018 թվականը Անահիտ Ավանեսյանը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ:
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:
1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:
2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ-ի մայիսի 25-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։