կարևոր
1186 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-18 17:42

Դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան

Դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան

Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:

Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներից՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է նա։