կարևոր
2214 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-18 15:28

Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին. Սերգեյ Լավրով

Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին. Սերգեյ Լավրով

Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում  ընդգրկելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու «էկզոտիկ» առաջարկի մասին, գիտեք, ինչպես ես եմ հասկանում, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվում ոչ մեկի կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության: Մենք նույնիսկ նման մտքեր չունենք: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այս շրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք օգնել որոնել և գտնել այնպիսի լուծում, որը կապահովի այս շրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: