կարևոր
1691 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-18 14:49

Լավրովը մանրամասներ է ներկայացրել գերիների փոխանակման մասին

Լավրովը մանրամասներ է ներկայացրել գերիների փոխանակման մասին

Ղարաբաղյան հակամարտության կողմերը ճշտում են գերիների փոխանակման անունների ցուցակները, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

ՌԴ ԱԳՆ նախարարը հայտարարեց, որ որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը շատ ավելին է, քան 62 մարդը։Հայաստանի իշխանությունները ուշացրել են գերիների ցանկի տրամադրումը, այդ պատճառով իրենք փոխանակման առաջին փուլում չեն կարողացել համապատասխան աշխատանք իրականացնել, ասաց ՌԴ նախարարը։ 

Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ռուսական կողմը ջանքեր է գործադրում «բոլորը բոլորի դիմաց» սկբունքով գերիների փոխանակում կազմակերպելու համար:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը սկսվել է նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունից հետո: Կողմերը պարտավորվում են կանգ առնել գրավյալ դիրքերում, իրականացնել ռազմագերիների փոխանակում: