20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Ռուսաստանի նախագահի հետ միասին նաեւ ճաշել են: Սա պարզ է դարձել «Ռոսսիա 24-ի» լուրերի կիրակնօրյա թողարկման ռեպորտաժից:
Նշվում է, որ գրեթե 4 ժամ տեւած բանակցություններից հետո մեկ անգամ է բանակցային սենյակից դուրս եկել Հայաստանի վարչապետը, ենթադրաբար, զանգելու նպատակով, ապա վերադարձել է: Հետո նույն սենյակում մատուցվել է ճաշը:
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ այդ ժամանակ, հավանաբար, ղեկավարները համաձայնության արդեն եկել էին, քանի որ 15 րոպե անց նրանք դուրս են եկելաշխատասենյակից եւ հայտարարել են եռակողմ նոր փաստաթղթի ստորագրման մասին:
«Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդման ժամանակ էլ նշվել է, որ բանակցային սենյակում կար նաեւ ռուսական գինի, որի առկայությունը, Ռուսաստանի արարողակարգի համաձայն, պարտադիր է:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հանդիպման ընթացքում գերիների ու պատանդների վերադարձի հարցը լուծել չի հաջողվել: