11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հունվարի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 26 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 52 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 30 տրանսպորտային միջոց: