կարևոր
1343 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-18 14:10

Մոսկվայում այս ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել

Մոսկվայում այս ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել

Անցած գիշեր Մոսկվայում ամենացուրտ գիշերն է եղել: Այս մասին հայտնել է օդերեւութաբանական բյուրոյի ներկայացուցիչը։

Նշվում է, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը գիշերը հասել է -21.2 աստիճանի:

Օդերեւութաբանական դիտարկումների մայրաքաղաքային պատմության մեջ ամենացուրտ եղանակը հունվարի 18-ին եղել է 1940 թվականին՝ - 41,1:

Ձյան ուժեղ տեղումներից հետո Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունն ավելացել է գրեթե կրկնակի եւ տարբեր շրջաններում տատանվում է 40-ից մինչեւ 45 սմ: