16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լքելու է իր պաշտոնը։ Սպասվում է նախագահի հրամանագիրը։ ՀՀ նախագահի աշխատակազմն արդեն ստացել է նրան պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը։
Տեղեկությունը Yerkirmedia.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Առայժմ պաշտոնապես չի նշվում առողջապահության նոր նախարարի անունը, սակայն մեր տեղեկություններով Թորոսյանին փոխարինելու է իր տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Վերջինս փոխնախարար է նշանակվել 2018 թվականին։ Մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է հասարակական սեկտորում, ապա տնօրեն է եղել դեղագործական ընկերությունում, որը մեծաքանակ վաճառքներ է իրականացրել պետական բժշկական հաստատություններին։
Ի դեպ, Արսեն Թորոսյանն անգործ չի մնալու։ Նա դառնալու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Իսկ ներկայիս ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետագա ճակատագրի շուրջ հստակ տեղեկություններ չկան։